ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ավստրիայի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պաշտոնական հայտարարությունը

Ավստրիայի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պաշտոնական հայտարարությունը
21.10.2025 | 16:35

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր ասամբլեան Ավստրիայում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Այս տարվա հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի բարելավվել։ Ընդհակառակը՝ ձերբակալվել են երկու արքեպիսկոպոսներ (Միքայել արք․ Աջապահյան և Բագրատ արք․ Գալստանյան), մեկ եպիսկոպոս (Մկրտիչ եպս․ Պռոշյան), ինչպես նաև մեկ ծխական քահանա (Գարեգին քհն․ Արսենյան)։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, իսկ մյուս հոգևորականները գտնվում են նախնական կալանքի տակ։

Այս զարգացումները խորը հիասթափություն և ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:

Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները, ակնհայտորեն, մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը: Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ:

Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։

Եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն ծառայում է խաղաղությանը, արդարությանը և հաշտությանը: Երբ Եկեղեցին բարձրացնում է իր մարգարեական ձայնը, դա անում է ոչ թե ընդդեմ ժողովրդի, այլ հանուն բոլոր մարդկանց բարօրության և արժանապատվության: Եկեղեցին պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել այս առաքելությունը: Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար:

«Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ․ ԺԲ․ 26)

Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։

Ավստրիայի Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին։

Աղբյուր՝ https://www.oekumene.at/.../statement-des-kumenischen...

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ